«Նախագահները կհայտարարեն ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր նախաձեռնության մասին»

Արցախ 27.04.2021   10:00   193

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, շարունակում է համակարգված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ:

Արտահայտվել է ԼՂ կարգավորման տարբեր գործոնների շուրջ համակարգման փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, Ֆրանսիայի պետության ղեկավարն ընդգծել է ռազմագերիների, մարդասիրական աջակցության եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է La Tribune.

«Երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար, եւ առաջիկա օրերին այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon