Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Արցախ 16.11.2021   11:30   69

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը նոյեմվերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը։

Նշվում է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վլադիմիր Պուտին, Էմանուիլ Մակրոն, ԼՂ, Ֆրանսիա, Ռուսաստան, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon