Քարահունջի գյուղապետ. Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ

Պաշտոնական 30.12.2020   20:03   151

Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողերը փոխանցվում են Ադրբեջանին։ Sputnik Արմենիա-ին  հայտնել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։

Նա տեղեկացրել է, որ տարածքները դեռ չեն անցել Ադրբեջանի ենթակայության տակ, որևէ կառույց հստակ որևէ բան չի ասում, և գյուղապետարանը չի մասնակցում Սյունիքի մարզում ստեղծված և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։

«Պարզապես GPS համակարգի նշագրումները ցույց են տալիս, որ տարածքներն անցնում են Ադրբեջանին, և մեզ ասում են, որ այդպես էլ լինելու է, բայց մենք պայքարում ենք, որ մեզ մասնակից դարձնեն սահմանազատման գործընթացին, քանի որ խորհրդային տարիներին այդ հատվածը փոխանակվել է մի ուրիշ հատվածի հետ, և հիմա այն այգիները, որոնք անցնում են Ադրբեջանին, իրականում մերն են»,–  ասէլ է Քարահունջի գյուղապետը։

Ավետյանի տեղեկացմամբ` ադրբեջանցիները եկել են նաև Քարահունջի ՀԷԿ–ի տարածք և տնօրենին ասել, որ այնտեղ այլևս չմտնի, իսկ Սյունիքի մարզպետարանի հանձնաժողովից գյուղապետարանին հորդորել են գույքագրում անել, թե որքան հողեր են անցնում Ադրբեջանին, ինչպես նաև հավաքագրել բնակիչների անուններն ու սեփականության վկայականները։

«Հերթը մեզ չի հասել, որովհետև դեռ Շուռնուխին ու Որոտանին են ժամանակ տվել։ Բնականաբար, մենք նույնպես կպաշտպանվենք, եթե դրա կարիքը լինի, սակայն հիմա անորոշ վիճակ է, դեռ չգիտենք` ինչ անենք, բայց մեր տարեցներն ասում են, որ այդ հողերը ժամանակին փոխանակվել են։ Ժամանակին հողատարածքների փոխանակման աշխատանքներին մասնակցել է Վլադիմիր Մովսիսյանը։ Եվ հիմա ցավալի է, որ մեր մարզպետարանի հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված չեն համայնքների ներկայացուցիչները»,– նշեց Քարահունջի գյուղապետը։

Ավետյանը պատկան մարմիններին խորհուրդ տվեց լավ տնտղել հանրապետական արխիվներն ու գտնել խորհրդային շրջանի քարտեզը, որն իսկապես հավաստում է, որ վիճահարույց հողատարածքները պատկանում են Քարահունջին, և այդտեղ կառուցված շինություններում խորհրդային տարիներին նույնիսկ իրականացվել են շինաշխատանքներ։

Ավելին՝ սկսզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լուսինե Ավետյան, Քարահունջ, Գորիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon