«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է». Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

Կարևոր 13.11.2021   12:00   246

Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 75-ամյակը:

«…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան...»:

«...Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես...»:

Վանո Սիրադեղյան

Հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)  հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Մենք միանում ենք ՀԱԿ-ի և ՀՀ հասարակության պահանջին. Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի աճյունը պիտք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում` որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon