Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախ 22.10.2020   14:06   317

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին
ետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը

: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ին, Զատուլինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը խաթարել են Ադրբեջանը և Թուրքիան, դրա համար էլ նրանց պետք է հիշեցնել, թե «որ պետությունն է մնում առաջնորդ հետխորհրդային տարածքում»: Միաժամանակ, նա խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է Մոսկվան գործի, բայց հնարավոր տարբերակների թվում նշել է դեստանտային օպերացիան:

«Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:

Նա հավելել է, որ պետք է Ռուսաստանը բացատրի Վրաստանին, որ «իր օդային տարածքով կուղարկվեն անհրաժեշտ ուժեր և միջոցներ Հայաստան»:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Կոնստանտին Զատուլին, ԼՂ, ՌԴ Պետ​​դումա, ՀԱՊԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon