Ռոմանոս Պետրոսյանը կոչ է անում 0,5 կգ-ից թեթև քաշով մանրաձուկ չգնել (տեսանյութ)

Պաշտոնական 20.08.2020   10:30   64

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգման՝ կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ. քաղաքացիական հասարակության եւ բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք»

Արդյունագործության ձկնորսության տնտեսական ցիկլի մեջ ներգրավված բոլոր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային է: Այս մասին օգոստոսի 19-ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` խոսելով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մասին:

Պոտրոսյանը նշեց,  որ որևէ դեպքում չեն  հանդուրժելու ապօրինի ձկնորսությունը, չափորոշիչներով սահմանված արգելված ձկնաչափերի որսը Սևանա լճում և սահմանված նորմերի շրջանցումը, այս գործում  հակադարձելու են իրավական պետությանը հարիր բոլոր գործիքակազմերով, այդ թվում իրավապահ համակարգի տարբեր մարմինների հետ միասին:

«Ես կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին՝ շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից, որևէ դեպքում  0.5 կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել, տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գիծ:  1-2 օրվա ընթացքում շեշտակիորեն նվազեցնելով մանրաձկան պահանջարկը, վստահ եմ՝ որոշ վերապահումով ասած, անբարեխիղճ ձկնորսները  զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով կչեզոքացվի նաև մանրաձկան որսից ածանցվող սիգի պոպուլիացիային սպառնացող անհետացման այդ վտանգը»:

Նախարարը տեղեկացրեց, որ այն 17 կայանները, որոնք կահավորված են և պետք է գործակցեն պայմանագրային դրույթներով խաղի կանոնները ստանձնած ձկնորսների հետ,  նաև յուրաքանչյուր օր լճից արդեն որսացած ձուկը շուկա բաց թողնելու գործառույթները պետք է վերահսկեն:

«Բոլոր այն ձկնորսները, որոնք թեև ստորագրել են պայմանագրեր 0.5 կգ թեթեւ մանրաձուկ չորսալու մասին, այնուամենայնիվ, կախված իրենց ուռկանների փոքր խտությունից, մանրաձուկ կորսան և այն կհայտնվի իրենց  ցանցում։ Ընդերքի և բնապահպանության տեսչության մեր գործընկերներն արձանագրելու են այդ դեպքերը, բայց սա չպետք է դիտվի մեր հայրենակիցների սոցիալական խնդրին ուղղված մարտահրավեր»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Ավելին՝ տեսանյությում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ձկնորսություն, Սևանա լիճ, Ռոմանոս Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon