Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում. Լավրով

Տեղեկատու 19.05.2021   10:01   81

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները նախօրեին Հայաստանի խնդրանքով քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը։

«Նշեմ նաև, որ մենք երեկ սկսել ենք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական աշխատանքները: Ու երեկ երեկոյան կայացած հանդիպման արդյունքում մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների դիմումը։ Դրան համապատասխան քննարկել ենք Երևանի ու Բաքվի հարաբերությունները»,-ասել է Լավրովը Դուշանբեում իր տաջիկ գործընկերոջ հետ տված մամուլի ասուլիսում։

Նա տեղեկացրել է, որ կողմերի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ Ռուսաստանն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանագծման ու սահմանազատման հարցում՝ դրա համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելով, որտեղ Մոսկվան կարող է հանդես գալ խորհրդատուի կամ միջնորդի դերում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահման, ՀԱՊԿ, Սերգեյ Լավրով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon