«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ռուստամ Մուրադովին կփոխարինի Միխայիլ Կոսոբոկովը

Ռուստամ Մուրադովին կփոխարինի Միխայիլ Կոսոբոկովը

Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեկ «Հայրենիքի հերոսներ» ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մուրադովը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում.

«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար:

Նրան փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Նշենք, որ ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։