«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Սահմանային վիճակը վերջին ժամերին (ուղիղ)

Սահմանային վիճակը վերջին ժամերին (ուղիղ)

Ադրբեջանի «փառապանծ» բանակի, որի մասին շատ են սիրում խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։  Նման գնահատական տվեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը իրենց արդյունավետությունը չեն դրսևորել։

«Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են։ Դրանք ձեռք են բերվում հիմնականում Իսրայելից։ Ադրբեջանը կարծես թե բացառապես օգտագործում է իսրայելական ԱԹՍ-ներ, և այդ ԱԹՍ-ները շատ թանկ են, բայց արդյունավետություն ցույց չեն տալիս ու, ըստ էության կտրվում է Ադրբեջանի հասարակ ժողովրդի չափաբաժնից»-ասաց Հովհաննիսյանը։