Բանակ
Սահմանին զոհված Աշոտ Միքայելյանը Ապրիլյան պատերազմի մասնակից էր
Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում սստացած պայմանագրային զինծառայող 28-ամյա Աշոտ Միքայելյանը Վանաձոր քաղաքից էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից:
Ըստ տեղեկությունների՝ Աշոտ Միքայելյանը վերջերս էր ամուսնացել, սպասում էր առաջնեկին:
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: