Սալիվան. Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններն անպատասխանատու են և սադրիչ

Քաղաքական 18.05.2021   10:30   146

ԱՄՆ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:

«Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են», - հայտարարել է Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-ին կայացած խոսակցությունների ընթացքում Սալիվանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության աճի կապակցությամբ: Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են։

Բայդենի խորհրդականը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հարցում:

Սալիվանը ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող երկխոսությունը և այդ հարցի խաղաղ կարգավորման հարցում երկու առաջնորդների հանձնառությունը:

Նա ընդգծել է երկրների միջև պետական սահմանի սահմանագծման վերաբերյալ պաշտոնական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը:

Սալիվանը զրուցակիցներին հայտնել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, տարածաշրջանային հաշտության հասնելու հանձնառության մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջեյք Սալիվան, սահման, ադրբեջան, ՀՀ, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon