«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Սամվել Մարտիրոսյան. Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ

Սամվել Մարտիրոսյան. Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ

Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով երեկ՝ հուլիսի 30-ին, խորհրդարանի կողմից ընդունված օրինագծին, որով առաջարկվում է հայհոյանքը դարձնել քրեորեն պատժելի։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Քանի որ հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա էս օրենքը չի ազդի։ Ու էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։

Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են ֆեյսբուքս։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք։

2. Երբ օրենքը տեղով չի աշխատում, սա իրավական նիհիլիզմն է խորցնում։

3. Իսկ հիմա ամենավատը։ Հայհոյանքը շատ դժվար չափվող երեւույթ է։ Բարդ է ասել, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի եւ այլն։ Ու այստեղ դատարանը, դատախազությունը ստանում են գործիք քաղաքական պատվեր կատարելու համար։ Փաստացի, դատավորը հանգիստ կկարողանա մարդուն բանտ նետել մի երկու հատ մեկնաբանություն իրա ուզած ձեւով մեկնաբանելով։

4. Եվ իհարկե, ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք, իսկ չինովնիկի մեկ է կվերապրի իրեն հասնող բարոյական տանջանքները։ Էն որ ասում են, ինտելիգենտ չի ասի ես քո մեջը, կասի ես հորդ թայն եմ։

5. Ինձ շարունակում է հուզել, թե ինչու են ներկա իշխանությունները էսքան շատ սահմանափակող օրենք ընդունել ու շարունակում են ընդունել»։

Նշենք՝ երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը, որին կողմ քվեարկեց 72 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։
Նախագիծը հեղինակել են ԱԺ «իմքայլական» պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Հովակիմյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Կորյուն Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը։

Օրենքի փոփոխությամբ`քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Այս հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Հոդվածում նաև սահմանվել է, թե ինչ ասել է հանրային գործունեություն։ Ըստ այդմ` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: