«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Սարգիս Հովսեփյան. Ինչու՞ եմ ես սարսափելի զայրացած գործող իշխանության հանդեպ

Սարգիս Հովսեփյան. Ինչու՞ եմ ես սարսափելի զայրացած գործող իշխանության հանդեպ

Էն ինչ ուզում եմ գրել, գուցե ընկալվի գրված հենց հակաքարոզի նպատակով, և անշուշտ ասելիքս անկախ իմ մոտիվից ակնհայտորեն հակաքարոզ է, բայց դա ինձ առանձնապես չի մտահոգում: Հիմա եմ գրում, որովհետև փորձելու եմ հնարավորինս քիչ ակտիվություն ցուցաբերել ֆբ-ում և գրում եմ ավելի շուտ էն մարդկանց համար, ովքեր գուցե իմ մոտիվները չեն հասկանում:

Ինչու՞ եմ ես սարսափելի զայրացած գործող իշխանության հանդեպ: Կարճ ասեմ, որքանով կստացվի:
Առաջին հերթին պատերազմից առաջ, ընթացքում և հետո՝ վերջին ամիսներին հրապարակված ու հայտնի դարձած բոլոր տեղեկությունները, մանրամասները, կիասճշմարտությունները, տողատակերը, մանիպուլյատիվ հայտարարությունները բոլոր կողմերից, որոնցից փորձել եմ իմ հասկացածի չափով փաստը առանձնացնել հորինումից, իմ աչքով տեսածները, ինձ համար վստահելի մարդկանց վկայությունները և այլ մեծ ու փոքր նշանակություն ունեցող համագամանքները համադրելով, համոզմունք ունեմ, որ պատերազմը կարելի էր կանխել:

Ուզում եմ հատուկ շեշտել՝ խոսքն ընդհանրապեսի մասին չի, չնայած դրա հնարավորությունն էլ կար, բայց ամեն դեպքում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը իմ համոզմամբ հնարավոր էր կանխել, կարելի էր կանխել, թեկուզ հետաձգելով մի քանի տարով, հաջորդը՝ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել ավելի վաղ և հաջորդը՝ պատերազմը հնարավոր էր ավելի հաջող վարել:

Այս երեք հնարավորներից ոչ մեկը ամենապաշնորհ ու հանցավոր կերպով չարվեց: Արդյունքը գիտենք ինչ է, 4000-5000 զոհ, անհայտ թվով հարյուրավոր գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, տարածքների կորուստ, երկրի ինքնիշխանության էլ ավելի մեծ կորուստ, բանակի ու պետական ինստիտուտների կոլլապս, անորոշություն ու հուսահատություն, ու այսպես կարելի է հարյուր կետ գրել առանց չափազանցնելու:

Գուցե մարդիկ կան էնքան սառնասիրտ կամ նույնիսկ մակերեսային են էս ամեն ինչին վերաբերվում, որ կարող են մտածել՝ դե պրոցեսներ են, պատմություն ա, սենց էլ ա պատահում, կամ իրենց մխիթարում է մոտեցումը, որ նախկիններն են մեղավոր, պահի գեոքաղաքական ռասկլադն էր մեղավոր, օրկերն ու այլմոլորակայիններն են մեղավոր ու էլի չգիտեմ ով, բայց դա իրենց խնդիրն է: Ինձ ոչ հանգստացնում, ոչ էլ առավել ևս մխիթարում է:

Եթե նախկինները մեղավոր էին ու շարունակում էին խանգարել ու դուք դրանում վստահ էիք, ապա դրա մասին դուք գիտեիք իշանության գալուց անմիջապես հետո ու ողջ ընթացքում, ի՞նչ հույսով էիք մտնում պատերազմի մեջ, ի՞նչ հույսով էիք խելագար դիվանագիտություն խաղում, եթե հաստատ գիտեիք, որ պատերազմի դեպքում երկրի ներսում իրավիճակը չեք կարողանալու վերահսկել, եթե հաստատ գիտեիք, որ ձեզ խանգարելու են: Կարո՞ղ ա լոտո էիք խաղում, կպավ կպավ:

Էս պատերազմը հնարավոր էր առնվազն հետաձգել, էս պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել ու էս պատերազմը կարելի էր ավելի լավ վարել: Սա իմ համոզմունքն է ու սրա համար ես չեմ ներելու Նիկոլի իշխանության մեծամտությունը, ապաշնորհությունն ու հանցավորությունը:

Նիկոլը իշխանության գալուց շատ կարճ ժամանակ անց ՀՀ ցանկացած քաղաքացուց շատ ավելի հաստատ գիտեր, որ եթե տարբերակ չգտնի հետաձգելու կամ ընդհանրապես կանխելու պատերազմը, մենք ծանր պարտվելու ենք, Նիկոլը գիտեր, որ ՀՀ-ն իր ունեցած ռեսուրսներով, իր ունեցած կառավարման համակագի որակներով, բանակի բարձրագույն սպայական անձնակազմի հետ իր ունեցած մեղմ ասած անվստահելի հարաբերություններով, իրավապահ և դատական համակարգի պարալիզացված վիճակով, արտաքին ծայրահեղ վատ միջավայրով, ներքաղաքական պառակտմամբ, անվստահության մակարդակով, ու մնացած ամեն ինչով, որը պատերազմի ժամանակ բացասական գործոն է դառնում, չի կարող հաղթել, եթե չգիտեր ու չէր կարողանում գնահատել իրավիճակը սթափ, այսինքն չէր հասկանում, ավելի վատ իր համար, նշանակում է ինքը բացարձակապես չի տիրապետել իրավիճակին, որը պարտավոր էր, և փոխանակ կանխարգելիչ ճանապարհ ընտրեր, ընտրեց իր իսկ բառերով ասած գժականով, ավանտյուրիստական, ղումարբազական ձևորվ հարցերը լուծելու եղանակը: ՀՀ քաղաքացիների ու պետության հաշվին վաբանկ գնալով և այլն:

Նիկոլը կարող էր կանխել ու ավելի շուտ կանգնեցնել պատերազմը, որի համար անշուշտ կվճարեր սեփական հեղինակությամբ, բայց Նիկոլը նախընտրեց, առանց հաշվի առնելու երկրի անմխիթար վիճակն ու ռեալ հնարավորությունները, վճարել քաղաքացիներով ու պետությամբ:

Սա աններելի է ինձ համար:

Երկրում քաղաքացիական պայքարի վարկաբեկում, տասնամյակներով քաղաքական միջավայրի առողջացման ու համերաշխության հնարավորությունների փակում և էլի մի հարյուր մեծուփոքր բան էլ կարող եմ գրել, բայց չեմ գրում, էսքանն էլ հերիք է:

Ու հիմա էլ, հաստատ իմանալով, որ չի կարողանալու իր երազած 60 տոկոսանոց մանդատը ստանալ, այնուհանդերձ մարդկանց անիրականանալի խոստումներ է տալիս, թշնամություն ու ծայրահեղ ատելություն է սերմանում, խաղում է մարդկանց հույսերի, ոմանց վրեժխնդրության ու այլ զգացմունքների վրա և Հայաստանը ներքաշում է երկարատև ճգնաժամների մեջ:

Նորից եմ կրկնում, հաստատ իմանալով, որ չի կարողանալու նախկինի նման մանդատ ստանալ, ըստ այդմ իր խոստումներն անհնար են, բայց թշնամանքը, ատելությունը, պառակտումն ու անվերջ ճգնաժամերը անխուսափելի:

Սարգիս Հովսեփյան