«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Սարգիս Քլոյան. «Մեղադրյալ Քոչարյան, տղամարդկություն ունեցի, քո խստագույն պատիժը կրի»

Սարգիս Քլոյան. «Մեղադրյալ Քոչարյան, տղամարդկություն ունեցի, քո խստագույն պատիժը կրի»

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյան. «Մեղադրյալ Քոչարյան, տղամարդկություն ունեցի, քո խստագույն պատիժը կրի»

«10 տարի դու՝ մեղադրյալ Քոչարյանը և Սերժը մտերիմներ էիք, մի հողի ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում գոնե ձևական ասեիր՝ Սերժ, արի Մարտի 1-ի էջը բացենք և փակենք։ Ձևական գոնե 2 պրապորշչիկի փակեիք և ասեիք՝ սրանք են մեղավոր»,- Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստի ժամանակ դատարանում ելույթ ունենալով՝ ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նա նշեց․ «10 տարի մատը մատիդ չես տվել, և հիմա գործը հասել է այս օրին, ո՞վ է մեղավոր, ու ասում եք՝ չեք բացահայտում սպանությունները, բա Դուք բացահայտեիք։ 10 տարի Դուք էիք երկրի ղեկավարը»։

Սարգիս Քլոյանը դատարանին պատմեց նաև, որ այս 11 տարիների ընթացքում միշտ հետևողական է եղել, բայց ոչ մի արդյունք։ Նա իր խոսքի վերջում կրկին դիմեց Ռոբերտ Քոչարյանին։

«Մեղադրյալ Քոչարյան, դուք ասել եք՝ ես տղամարդ եմ, իհարկե, տղամարդ եք, տղամարդկություն ունեցիր և քո խստագույն պատիժը կրիր»։

Ավելին՝ «Ազատության» տեսանյությում