«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Սեպտեմբերի 1-ին զոհված տղաները...

Սեպտեմբերի 1-ին զոհված տղաները...

Երեկ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը ու 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Մասիս համայնքից էին, նրանք 25–օրյա վարժանքների էին Գեղարքունիքում։

Արսենը ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ունի, կինն էլ երրորդ երեխային է սպասում: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում։ Անդրանիկը երկու քույր ուներ, տան միակ տղան էր: Մոտ 13 օր էր, ինչ դիրքերում էր։

Զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։ 8 ամիս առաջ էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։
Վաչագանի հայրը և մայրը լուրջ առողջական խնդիրներ ունեն

Թշնամին  սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր:

Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։