Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Պաշտոնական 19.11.2021   23:44   74

Նիկոլ Փաշինյանն ու  Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։

Նա նաև հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապի հաստատելու վերաբերյալ։

Լրացված

Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի  հանդիպում անցկացնելու Եվրամիության առաջարկը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ն Բրյուսել, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, ադրբեջան, Իլհամ Ալիև

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon