Շոյգուն հանդիպել է Փաշինյանի հետ

Պաշտոնական 21.11.2020   10:00   113

Երևանում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա Երևան է ժամանել միջգերատեսչական պատվիրակության կազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ Շոյգուն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սպասվում է նաև, որ այսօր ՀՀ կժամանեն  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերգեյ Շոյգու, ՀՀ-ՌԴ, միջգերատեսչական պատվիրակություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon