«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Սկանդինավյան երկրները սահմանափակել են «Մոդեռնա»-ի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար

Սկանդինավյան երկրները սահմանափակել են «Մոդեռնա»-ի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար

Ֆինլանդիան միացել է սկանդինավյան մյուս երկրներին` COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը որոշակի տարիքային խմբերում դադարեցման կամ հրաժարման հարցում՝ պատվաստման հետ կապված հազվագյուտ կողմնակի ազդեցության` սրտային բորբոքման հավանականության պատճառով, հաղորդում rg.ru-ն:

Առողջության և սոցիալական ապահովման ֆիննական ինստիտուտը հայտարարել է, որ չի պատվաստի մինչև 30 տարեկան տղամարդկանց:

Փոխարենը նրանց կառաջարկվի Pfizer/BioNTech պատվաստանյութը: Կառավարական գործակալությունը հայտնել է, որ պարզել է, որ երիտասարդ տղամարդկանց և տղաների մոտ միոկարդիտով հիվանդանալու մի փոքր ավելի մեծ ռիսկ կա:

Ֆինլանդիայի այս քայլը հաջորդել է երեք հարեւան երկրների համանման որոշումներին: Շվեդիան, Դանիան եւ Նորվեգիան դադարեցրել են Moderna-ի օգտագործումը մինչև 30 տարեկան մարդկանց համար:

Բոլոր չորս երկրներն իրենց որոշումը հիմնավորել են Շվեդիայի հանրային առողջության գործակալության չհրապարակված հետազությամբ, որը հայտնում էր «կողմնակի ազդեցությունների ռիսկի բարձրացման մասին, ինչպիսիք են սրտի մկանների բորբոքումը կամ պերիկարդը»: Դրանում նշվում է, որ ռիսկը «շատ փոքր է»:

Սկանդինավյան հետազոտության նախնական տեղեկատվությունն ուղարկվել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության անբարենպաստ ռեակցիաների հանձնաժողով` գնահատման համար: