Սյունիքի մարզում բարձրացվեց հսկայական եռագույնը (տեսանյութ)

Հասարակություն 17.01.2021   13:00   425

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա այսօր ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավորությամբ բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կապանի համայնքապետարանը, որը տեսագրություն է հրապարակել։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզը որոշ տարածքներ է կորցնում։ Մասնավորապես Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ, Որոտան գյուղում՝ 12 շինություն և գյուղատնտեսական տարածքներ։

Դավիթ Բեկ համայնքի հողերի զգալի մասը ևս մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարահունջ գյուղը 30 հեկտար այգիներ է կորցնում և մոտակա ՀԷԿ-ը։

Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Բացի այդ, Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածները։ Լիովին փակվում է հիմնական մայրուղու՝ Կապանից դեպի Ագարակ գյուղ տանող հատվածը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայկական դրոշ, Սյունիք, Կապան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon