«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյան. «Ժողովուրդները երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց  խաղաղություն են պարգևում»

Տեր-Պետրոսյան. «Ժողովուրդները երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց  խաղաղություն են պարգևում»

Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղ­թական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։

Այս իրո­ղությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջ­նադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործու­թյուն­ները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճ­ված լինեին փոխզիջումների գնով։

Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձեւակերպել են մանավանդ XI–XIII դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստի­վերտ­ցին եւ Հովհաննես Երզնկացին։ «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»,– գրում է Լաստիվերտցին։

Ի դեպ, միջին պարսկերենից փոխառված հայերեն «շէն» եւ ասո­րերեն «šaynā» արմատներից ածանցյալ «շինութիւն» եւ «mšay­nūta» բառերն ունեն երկու իմաստ՝ «խաղաղություն» եւ «բար­օրություն», ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտա­ծողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույ­նացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խա­ղաղություն, բարօրություն լինել չի կարող:

Լևոն Տեր-Պետրոսյան. 

«Խաչակիրները և հայերը»  (էջ 28–29)։