Տեր–Պետրոսյանի առաջարկի մեջ միասնականության գաղափարն առաջնահերթ խնդիր է. Թևան Պողոսյան

Խոսք 05.05.2021   21:21   467

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ըստ որի` նա ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է արտահերթ ընտրություններին հանդես գալ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով։

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ մարտի 25-ին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել նման առաջարկությամբ, ինքն այդ առթիվ մեծ ոգևորություն էր ապրել` կարծելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե երեք նախագահներն իրենց ուժերը համատեղեին։

«Վստահ եմ, որ նաև հանրությունն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, և եթե տեսանելի լինեն նշված միասնականության հնարավորությունները, ապա այդ դեպքում դա կլինի ամենաճիշտ քաղաքականությունը։ Ուրախ կլինեմ, եթե նախընտրական փուլի ժամանակահատվածում բոլոր ուժերը հասկանան առաջնահերթության խնդիրը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ Տեր–Պետրոսյանը չի հավակնում որևէ պաշտոնի, և միայն միասնականության գաղափարն է դրված իր առաջարկի մեջ, հետևաբար դա խոսում է այն մասին, որ բոլոր ջանքերը պետք է միատեղվեն մեկ առաջնահերթության շուրջ, որպեսզի գործող իշխանությունը չունենա վերարտադրության հնարավորություն, քանզի այդ վերարտադրությունն իսկապես ավելի վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար, քան ցանկացած այլ մարտահրավեր։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր–Պետրոսյան, Թևան Պողոսյան, հայտարարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon