«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Արցախը ներկայանա հակամարտության առանձին սուբյեկտ»

«Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Արցախը ներկայանա հակամարտության առանձին սուբյեկտ»

1993 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախ կատարած այցից մի հատվածի տեսագրության  բովանդակությանը բացասական երանգ տվողներն ու քննադատողները կամ անմեղսունակներ են, կամ բթամիտներ, կամ միտումնավոր են անում, կամ էլ, ինչպես մյուս դետալների մասով, գաղափար չունեն Արցախի հարցից:

Ինչ վերնագրեր ուզում է դնեն: Ոնց ուզում է մոնտաժեն: Տարատեսակ քաղաքական օրակարգեր չսպասարկող ու Արցախի հարցից տարրական գաղափարներ ունեցող ցանկացած ռացիոնալ դատողության տեր մարդու համար տեսանյութի բովանդակությունը մեկնաբանման կարիք այլևս չէր ունենա:

Բարդույթներով չառաջնորդվելու պարագայում, տեսանյութի բովանդակությունը պետք է ընդամենը հերթական առիթը լիներ ապշելու ու հպարտանալու հանրապետության նախագահի կողմից քաղաքական նման ճկունություն ու վճռականություն դրսևորելու և, հանուն ընդհանուր գործի, սեփական հեղինակությունը զոհաբերելու պատրաստակամության համար:
Մնացածը «Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրումից տեղյակ չի եղել» տիպի անմեղսունակություններ են: Ու հենց սա մեր երկրի ամենամեծ ամոթն է: Անձերի հարց չի:

Հ.Գ. Ողջ պատերազմի ընթացքում Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Արցախը միջազգային հանրությանը ներկայանա որպես հակամարտության առանձին սուբյեկտ: Դա արվում էր ոչ միայն «ինքնորոշման» տրամաբանությունից ելնելով, այլև` քաղաքական կոնկրետ հաշվարկների հիման վրա, ինչը թույլ էր տալիս Հայաստանին դիվանագիտական ճկունություն հանդես բերել բոլոր ասպարեզներում: 
Իսկ ավելի «միամիտներին» հարկ է հիշեցնել այն փաստը, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը, փոխպայմանավորված, հրապարակայնորեն Հայաստան-Արցախ «տարաձայնությունների» արհեստական մթոնոլորտ էին ստեղծում, ցույց տալու համար, թե Հայաստանը բացարձակապես չի վերահսկում Արցախում տիրող գործընթացները: Այդ նպատակով նույնիսկ Տեր-Պետրոսյան-Քոչարյան «կեղծ» նամակագրություններ էին հրապարակվում: Քոչարյանի անունից հրապարակված նամակի իրական հեղինակն էլ հենց Տեր-Պետրոսյանն էր:

Հարութ Ուլոյան