«Տեր-Պետրոսյանը փորձում է քաղաքական դաշտը մաքրել նախկին հանցավոր և ներկա անկարող ռեժիմների առաջնորդներից»

Խոսք 06.05.2021   12:00   776

Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ խոհեմությամբ և միջակությունների համար դժվարամարս հնարամտությամբ իր հավանաբար վերջին՝ կարևորագույն ծառայությունն է մատուցում հայ ժողովրդին և Հայաստանին, նա մեկ կրակոցով փորձում է քաղաքական դաշտը մաքրել նախկին հանցավոր և ներկա անկարող, անմեղսունակ ռեժիմների առաջնորդներից։

Եվ որպես իրական առաջնորդ, նա այդ պատերազմին մղվում է առաջին շարքում կանգնած ինքնազոհաբերության պատրաստ մարտիկի կեցվածքով։

Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը որպես նախորդող էպոխայի առաջնորդ փորձում է սկիզբ դնել նոր էպոխային՝ նոր գործիչներով։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, Մանուկ Նիգոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon