Տիգրան Եգորյան. «Գործադիր իշխանությունը ձախողում է այն ամենը, ինչ բերեց 2018 թվականը»

Քաղաքական 18.05.2020   12:00   641

«Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումների ընթացում մարդիկ պահպանել են իրենց հույսը, շարունակել են պայքարել և ի վերջո հասել հեղափոխության։ Այսօր իշխանությունն իր այս քայլերով զրկում է այդ մարդկանց հույսից։ Պետությունը, ըստ էության, թքում է այդ մարդկանց ու նրանց իրավունքների վրա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխությունների։

 «Երբ գործադիր իշխանությունը ձախողում է այն ամենն ինչ բերել էր 2018թ, երբ գործադիրը տառապում է հիշողության կորստով ու ամեն ինչը չափում է 2018-ի տվյալներով, ՀՀ քաղաքացին տեսնում է, որ այս իշխանությունը, որի հետ կապել էր հույսեր, ունի շատ բարձր հանդուրժողականություն՝ նախորդ 20-25 տարիների ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների նկատմամբ։ Ունի բարձր հանդուրժողականություն այն մարդկանց նկատմամբ, որոնք պետությունն օգտագործել են սեփական շահերը սպասարկելու համար և ունի շատ բարձր անհանդուրժողականություն այս հարցերն առաջ մղած անհատների, խմբերի ու կազմակերպությունների նկատմամբ»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

Տիգրան Եգորյանը հիշեցրեց, որ վեթինգի կամ դատական իշխանության ռեֆորմների քննարկման հիմնական առանցքային հարցերը եղել են հանրային գերակա շահի անվան տակ սեփականության իրավունքի, մարդու կյանքի իրավունքի, առավելապես՝ զինվորականների կյանքի իրավունքի դեմ ուղղված ոտնձգությունները, որոնց դեպերում պետությունը տարիներ շարունակ չէր իրականացրել արդյունավետ քննություն։ 

«Տարինր շարունակ պետության անվան տակ հանդես եկող մի շարք պետական պաշտոնյաններ, պետական շահին ծառայելու փոխարեն, ծառայել են նեղ անձնական շահերին և այդ նպատակով չեն խորշել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելուց»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ երբեք խոսք չի եղել, թե բոլոր դատավորները պետք է անխտիր ոչնչացվեն կամ պաշտոնանկ արվեն։

«Մենք առաջարկում էինք նաև, որ վեթինգ իրականացնելիս առաջնորդվեն ՄԻԵԴ-ի վճիռներով։ Այսօր սակայն տեսնում ենք, որ գործադիր իշխանության քաղաքականությունը բերել է մեզ մի կետի, երբ մենք ՄԻԵԴ-ի վճիռներով այլևս հնարավորություն չենք ունենալու պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնք կերտել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների այս համակարգը և այդ ճանապարհին չեն խորշել, ինչպես առանձին անհատների, այնպես էլ խմբային դատապարտման ակտեր կայացնելուց»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հիշեցնելով մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Գրիգոր Ոսկերչյանի գործերը, որոնց կապակցությամբ պետությունը բացի անհատական միջոցներից, պետք է ձեռք առներ ընդհանուր միջոցներ, քանի որ այս գործերով արտահայտված փաստական հանգամանքները նույն հանգամանքներն են, որոնք ընկած են բազմաթիվ այլ անձանց գործերի հիմքում, որոն պարզապես այս կամ այն պատճառով չեն կարողացել իրենց գործերը հասցնել ՄԻԵԴ։  

Հիշեցնենք, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելով վեթինգի իրականացման գործընթացը, ասել էր, որ կիրառվելու է երեք գործիք, որոնցից առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: 

Գործիքը հետադարձ ուժ չի ենթադրում։ Ըստ նախարարի՝ այդ ճանապարհով գնալը կնշանակի միանգամից կարճ ժամանակում ամբողջ դատական համակարգի դատավորների ստուգում, ինչը կարող է բերել բացասական հետևանքի։ Այս ամենն անելու  համար պետք են սահմանադրական փոփոխություններ:

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Եգորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon