«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Տոկիո- 2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Տոկիո- 2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։

Հայաստանը մինչև 97 կգ քաշային կարգում ներկայացնող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 4-1 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադադի Սարավիին և դուրս եկավ եզրափակիչ: Ալեքսանյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ, բայց կարողացավ կարևոր հաղթանակ տանել (տեսանյութ):

Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին:

77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը չկարողացավ հաղթահարել ղրղըզ Ակժոլ Մախմուդովին։
Հիշեցնենք` Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել էր ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսկ հետո 2։1 հաշվով հաղթել էր աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկել
կիսաեզրակիչ։