Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Տարածաշրջան 14.08.2021   19:02   770

Թուրքիայում  հրշեջ ինքնաթիռ է կործանվել, որը պատկանում էր Ռուսաստանին։ Ավելի վաղ տարածված այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսական ինքնաթիռը վարձակալությամբ էր հանձնվել թուրքական կողմին ու գտնվում էր Թուրքիայի անտառային տնտեսության հաշվեկշռում։

Ինքնաթիռում եղած 8 հոգուց 5-ը եղել են ռուս զինծառայողներ, 3-ը` Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք անձնակազմին ուղղորդել են դեպի հրդեհաշիջման աշխատանքների կենտրոններ: Ըստ ԶԼՄ–ների` անձնակազմի բոլոր անդամները մահացել են։

Նշվում է, որ ողբերգության պատճառները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թուրքիա-Ռուսաստան, ինքնաթիռ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon