«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Փաստեր պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման և վարձկանների առկայության մասին` ուղիղ

Փաստեր պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման և վարձկանների առկայության մասին` ուղիղ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսը:

ԹԵՄԱ- Կներկայացվեն փաստեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում:

Թեև Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հերքել, թե Արցախում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի ԶՈւ–ն և վարձկան ահաբեկիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները` տարբեր պաշտոնյաների մակարդակներով, արդեն հաստատել են այս փաստն իրենց հայտարարություններում` այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նա իր հետ նաև փաստացի ապացույց էր բերել` Ադրբեջանի ԳՇ պետի ստորագրությամբ մի փաստաթուղթ։

«Այս հրամանով 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամասերից մեկում ու մասնակցում են մարտական գործողություններին։ Բացի այդ հրաման է ստորագրվել նաև, որ զորակոչեն պահեստազորի այն սպաներին, ովքեր տիրապետում են պարսկերենին»,– ասաց Հարությունյանը` ցույց տալով Ադրբեջանի ԳՇ պետի համապատասխան հրամանը: