«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վահան Քերոբյանը հրաժարական չի տա. կատակ է արել (տեսանյութ)

Վահան Քերոբյանը հրաժարական չի տա. կատակ է արել (տեսանյութ)

Տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ չապահովելու դեպքում հրաժարական տալու հայտարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կատակով է արել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով հարցին, թե երբ է հրաժարական տալու։

«Այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է, որովհետև այն կոնտեքստը, որով դա արվել է, կատակ է»,- ասաց նախարարը։

Նշենք` Վահան Քերոբյան խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել: