«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Վանո երևույթը» (տեսանյութ)

«Վանո երևույթը» (տեսանյութ)

Կյանքի 75–րդ տարում երեկ` հոկտեմբերի 15–ին մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս  Վանո Սիրադեղյանը։

«...Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք... Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի... է, ապրվում է, ապրում ենք էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, - այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան...»: ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ