Վանո Սիրադեղյան. Օղռաշի ազգայինն է լավը

Խոսք 13.06.2020   12:17   3596

Օղռաշությունը, անշուշտ, հիվանդություն է: Կովկասի լեզուներում այդ հասկացողությունը ֆունկցիոնալ առումով ավելի հստակեցնող, ավելի լավ բառեր կան, որի արմատը բոլոր լեզուներով նշում է մարմնի նույն փափուկ տեղը, բայց գոհանանք Կովկասի համար միջազգային այս տերմինով՝ օղռաշ: 

Օղռաշությունը, այսպիսով, հիվանդություն է, բացառությամբ այն դեպքերի, երբ տալիս են տուրք մոդային: Նաեւ՝ հետաքրքրասիրությունից: Հետաքրքրասիրությունից տվողներին (տուրք տվողներին), չգիտես ինչու, անվանում են ազատամիտ, իսկ փողով տվողներին (տուրք տվողներին)՝ պոռնիկ: Բացառություն են կազմում նաեւ նրանք, որ այդ բանը անում են թիթիզությունից կամ լավ ուռած լինելու հետեւանքով - այսինքն՝ դարձյալ հետաքրքրասիրությունից:
...
 Օղռաշները անարխիստների եւ մարքսիստների նման կոսմոպոլիտ եւ ինտերնացիոնալիստ են լինում, քանի որ հասկանալի է՝ որ մասում է գտնվում նրանց հայրենիքը: Բայց ինչո՞ւ են հայ օղռաշները այսչափ «ազգային»: Սա ի՞նչ անեծք է: Թվում էր, թե օղռաշությունից դենը էլ ի՞նչ այլասերվածություն, չէ՞ ... Պարզվում է, սակայն, որ օղռաշների մեջ էլ իր դիսիդենտը կա՝ օղռաշի ազգայինը:

Վանո Սիրադեղյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon