Վանո Սիրադեղյանի աճյունն ամփոփել Կոմիտասի անվան պանթեոնում. ստորագրահավաք (տեսանյութ)

Կարևոր 10.11.2021   12:00   374

Վանո Սիրադեղյանը հայ գրականության նախորդ դարի ամենաինքնատիպ արձակագիրներից է, որն առանձնանում է միայն իրեն բնորոշ յուրօրինակ ոճով, բառարվեստով, զգացականությամբ։ Նոյեմբերի 13-ին կլրանար պետական գործչի և գրողի 75-ամյակը:

Ընթերցողին հայտնի են Սիրադեղյանի «Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» և «Երկիր։ Ցպահանջ» ժողովածուները, որոնցով հեղինակն ամրագրել է իր առանձնահատուկ տեղն ու դերը հայ գրականության պատմության մեջ։

«Դուռը» ժողովածուն իր մեջ ներառում է անվանի արձակագրի՝ նախորդ բոլոր գրքերով լույս ընծայած պատմվածքները՝ այդպիսով դառնալով նրա գեղարվեսական արձակի առաջին համահավաք ժողովածուն։

«Դուռը» գրքի շնորհանդեսը կազմակերպվում է «Վանո 75» հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում։

Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը  20։00 Մատենադարանի Գիտական համալիրի դահլիճում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)  հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Մենք միանում ենք ՀԱԿ-ի և ՀՀ հասարակության  պահանջին. Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի աճյունը պիտք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում` որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Դուռը», շնորհանդես, Մատենադարան, Վանո Սիրադեղյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon