«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյանի դստեր նամակը Նիկոլ Փաշինյանին

Վանո Սիրադեղյանի դստեր նամակը Նիկոլ Փաշինյանին

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այսօր եղբորս` Դավիթի ծննդյան օրն է։ 7-ը-հրաշալի թիվ է։ Ուզում եմ նոր ծնունդ լինի այս օրով,նորովի սկսի իր կյանքը,նորովի ապրի ու ստեղծագործի,լինի երջանիկ։ Ուզում եմ ծնողիս ներկայությունը։ Մենք շատ ենք կարոտել։ Ինչքան էլ մեծանանք միեւնույնն է երեխա ենք ծնողի կողքին։

Միշտ ուզեցել ենք բոլորով հավաքվենք այս ու մնացած օրերին,սակայն ավաղ դա երազանքի է նմանվում։ Մենք բոլորս ցրվեցինք ծնողիս բացակայության ժամանակ։ Ես հիվանդանոցում եմ ու միշտ մտածել եմ ու հիմա էլ մտածում եմ որ պատահական բան չի լինում։ Մի քանի պալատ այն կողմ պառկած է նաև վարչապետի հայրը։ Գիտեք, պարոն վարչապետ, ես էլ եմ ուզում հորս այցի գնամ, երբ հիվանդ լինի։ Ես էլ եմ ուզում հայրս ինձ մոտ գա, երբ ես հիվանդ կլինեմ։ Եվ ընդհանրապես ուզում եմ առողջ լինենք ես էլ, ընտանիքս էլ, ինչպես որ դուք եք ուզում ձեր ընտանիքի համար։

Մտածելու բան ունեք, թե ամեն անգամ ձեր ծնողին այցելելիս ինչու եմ ես Աստծո կամոք հանկարծակի հայտնվում ձեր ճանապարհին։ Պատահական չի նաև իմ և Արփիի անունները։ Հասկանում եք որ, ոչինչ հավերժ չի, որ մի օր էլ ոչ նրանք կլինեն (մեր ծնողները), ոչ էլ մեր ցանկությունները։

Իմիջիայլոց, ես մի քանի անգամ զրուցել եմ հայրիկիդ հետ, տեսակցել եմ նրան։ Հրաշալի մարդ է, հասարակ, մաքուր, իմ հոր պես, հորս կարոտն եմ առել։ Ես հարգանք ունեմ նրա հանդեպ։ Իսկ դու ունես հարգանք իմ ծնողի հանդեպ։ Այնքան, որ նա էստեղ լինի հիմա, որ ես աշխատանք ունենամ, որ մենք մեր ճանապարհներում հանդիպելիս իրար աչքերի հպարտ ու հայեցի նայենք»: