Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյան ճեպազրույցը ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Արցախ և Հայաստանի որոշ հատվածներ Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին. Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հղել ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին «Խորապես մտահոգված ենք մարտերում Մերձավոր Արևելքից վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ» 47 նոր զոհ. ՊԲ–ն հրապարակել է մարտերում ընկածների անունները Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները Ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Վեթինգ. Մարտի 1-ի գործերով Վազգեն Ռշտունու կայացրած դատավճիռներից

Մարտի 1 20.09.2020   13:30   2013

Forrights.am-ը գրում է. Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված անձանց արդարացմանը զուգահեռ ուսումնասիրվում է այն դատավորների գործունեությունը, որոնք 2020 թվականին Մարտի 1-ի գործերով կեղծված ապացույցների հիման վրա դատավճիռներ են կայացրել, կատարելով երկրի քաղաքական ղեկավարության պատվերը: Արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացն, ինչպես արդեն հայտնել ենք, նախաձեռնել են ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

 «Մարտի 1»-ով նրանք առնվազն 35 դատավորների կայացրած ակտեր են ուսումնասիրելու: Դատավորների թվում վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին է:

Որպես դատավոր սկսել է աշխատել Ռոբերտ Քոչարյանի օրոք: 2008 թվականին նշանակվել է Երևանի քրեական դատարանի դատավոր, աշխատել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, և 2016 թվականին, Սերժ Սարգսյանի օրոք հասել է կարիերայի գագաթնակետին, նշանակվելով վերաքննիչ դատարանի նախագահ: 

Հարցազրույցներում Ռշտունին ասել է, որ երբեք զանգերով որոշումներ չի կայացրել: Հայտարարել է. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես փորձում եմ լինել արդար»: «Մարտի մեկի» գործով նրա կայացրած դատավճիռներին ծանոթանալիս առնվազն սկսում ես չհավատալ այս «խոստովանություններին»:

ՀՀՇ վարչության անդամ, Լոռու մարզի համակարգող   Աշոտ Մանուկյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Վազգեն Ռշտունու կայացրած դատավճռով նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն 2 տարի 8 ամիս ճաղերի հետեւում անցկացնելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվեց:

Ոստիկանը, որի ցուցմունքը Վազգեն Ռշտունին համարել է արժանահավատ և որով հիմնավորել է Մանուկյանի մեղքը, ասել էր, որ  Մարտի մեկի առավոտյան, Ազատության հրապարակի ցույցը ցրելու ժամանակ բոլորի ձեռքին քար կար, իսկ Աշոտի ձեռքին քար չկար: Դատախազը, տուժող ոստիկանը և նաև Վազգեն Ռշտունին եզրակացրել են, որ եթե  Մանուկյանի ձեռքին քար չկար, ուրեմն, նա իր քարն արդեն նետել է:

«Աշոտ Մանուկյանը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածել, հրել ու քաշել է նրանց` կապված ծառայողական պարտականությունների կատարման հետ, որի ընթացքում առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի 2-րդ վաշտի ոստիկան Արտավազդ Պետրոսյանի նկատմամբ` քարե սալիկով հարվածելով նրա ոտքին` առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով», — գրված է Ռշտունու կայացրած դատավճռում:

«Եթե մարդկային ողբերգությունը չլիներ, դա բարձրագույն  կատակերգություն էր», — վերհիշելով դատական դրվագները, Forrights.am-ի հետ զրույցում  ասաց Աշոտ Մանուկյանը: Ո՞րն էր ամենազավեշտալի դրվագը: Հարցին նա պատասխանեց.

«Վկաներից մեկը ցուցմունք տվեց, որ տեսել էր ինձ առավոտյան 06.30, 15 մետրի վրայից՝ որ ես ալեխառն կարճ մազեր ունեմ, ալ կարմիր կուրտկա եմ հագել: Բայց այդ ժամին թանձր մթություն է, եթե մատը աչքդ մտցենին, չէիր տեսնի: Բայց նա ամեն ինչ նկարագրել էր, մոռացել էր կոշիկի համարը ասի: Ես հարց տվեցի իրեն՝ դահլիճում կա՞ն ալ կարմիր հագնված մարդիկ: Նա ոչ մի նման մարդ ցույց չտվեց, թեւ այնտեղ շատ ալ կարմիր հագուստով մարդիկ կային, բայց նա ցույց չտվեց»:

Դատավոր Ռշտունին ինչպե՞ս էր վերաբերվում այս ամենին, ի՞նչ ռեակցիա ուներ, հավատու՞մ էր: «Դատավոր Ռշտունին հանձնարարություն ուներ, որ պետք է կատարեր: Եթե չկատարեր, վերաքննիչ դատարանի նախագահ չէր կարող դառնալ: Էն ժամանակ նա դեռ ջահել տղա էր: Ամբողջ դատավարության ընթացքում դատավորը աչքերիս մեջ չնայեց»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի դատավորները, Վազգեն Ռշտունի, վեթինգ, Աշոտ Մանուկյան, ՀԱԿ, Արմեն Խաչատրյան, Մարտի 1

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon