«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Խոսնակ. 10 վիրավոր զինծառայող է բուժում ստանում. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Խոսնակ. 10 վիրավոր զինծառայող է բուժում ստանում. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։