Խոսնակ. Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստան

Պաշտոնական 15.12.2020   17:29   290

«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»,- հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ:

ՀԻշեցնենք, Ադրբեջանում գտնվող  Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան երեկ չէր վերադարձել:

Թարմացված.

Քիչ առաջ Նարեկ Սարդարյանի հարազատները «Ալիք մեդիա»-ին հայտնեցին, որ «ռուս խաղաղապահների միջոցով Նարեկ Սարդարյանը Նախիջևանից ցամաքային ճանապարհով հասել է Հայաստան».

«Խոսել ենք հետը, հուզված էր, դեռ չենք տեսել, շուտով կտեսնենք».-ասաց եղբայրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նարեկ Սարդարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon