«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Յուրի Ավագյան. «Մերձդաշնակցականները կաշառք են բաժանում ԵՊՀ ուսանողներին»

Յուրի Ավագյան. «Մերձդաշնակցականները կաշառք են բաժանում ԵՊՀ ուսանողներին»

Մերձդաշնակցականները կաշառք են բաժանում ԵՊՀ առաջին կուրսերից մեկում

Այսպես ուրեմն, կիսադաշնակցական տարրերը ուսանողներին ցույցերի դուրս բերելու համար դիմում են փող բաժանելու մեթոդներին՝ ուսանողներ փնտրելով ԵՊՀ֊ում։ Ինձ հասած հավաստի ինֆորմացիայի համաձայն՝ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների շրջանում գումար է բաժանվել /5000֊ական դրամներ/ Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող ցույցերին մասնակցելու համար։ Իհարկե, գիտակից ուսանողների մեծամասնությունը չի մասնակցել այդ շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող ակցիային նմանվող իրադարձություններին, բայց, այնուամենայնիվ, այս խայտառակ իրադարձությունները տեղի են ունեցել ԵՊՀ֊ի առաջին կուրսի ուսանողների շրջանում։

Այսպիսով, կոչ եմ անում ԵՊՀ ղեկավարությանը ուշադրություն դարձնել հակակրթական և քաղաքական շահեր հետապնդող կեղծարարությունների նկատմամբ, իսկ մերձդաշնակցական, կիսաքաղաքական կոնգլոմերատին կոչեր չեմ անում, քանի որ նրանց նրանց դեպքում բանական կոչերն ու հորդորները անիմաստ են։

Ես կարող եմ ոչ թե մի, այլ մի քանի եղանակով հիմնավորել այս գրառման իսկությունը, ուստի խորհուրդ եմ տալիս ներկայիս չցույցերը համակրող անձանց, եթե այդպիսիք կան, չփորձել ինձնից ապացույցներ պահանջել, այլապես պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակներում խայտառակ կանեմ այդ անհատ հակաքաղաքացիներին։

Ցույցերի իսկության վերջնական դիմակը ոչ թե պատռվեց այլ չքացավ։

Յուրի Ավագյան