«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը

Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հույս ունենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական արդյունավետ շփումներով, նախարարությունների և գերատեսչությունների գծով կառուցողական փոխանակումներով:

Ինչպես հայտնել Է Զախարովան, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների վերականգնման գործում հումանիտար աջակցության ցուցաբերման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վրա, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: