Զեյնալյան. Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների. անունները հայտնի են

Պաշտոնական 03.05.2021   17:00   138

19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի պաշտպաններից Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն»,- նշված է իրավապաշտպանի գրառման մեջ։
Նա նաև հրապարակել է խոշտանգված ու սպանված քաղաքացիական անձանց և զինծառայողների ցանկը։

Հրապարակված ցուցակում քաղաքացիական անձինք 12-ն են․

1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան

Խոշտանգվել ու սպանվել են նաև գերության մեջ հայտնված 7 հայ զինծառայողներ․

13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ.ռազմագերիներ, պատերազմ Արցախում, խոշտանգումներ, ադրբեջան, Արտակ Զեյնալյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon