Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ (տեսանյութ)

Պաշտոնական 23.10.2020   19:35   138

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել են Վաշինգտոնում, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մինչ Մնացականյանի հետ հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Այսօր Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մնացականյանի` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆիլիպ Ռիքեր, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան, պատերազմ Արցախում, Մայք Պոմպեո, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon