Լևոն Զուրաբյանը բանավեճի մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնական 06.06.2021   12:00   1155

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը նշում  է, որ չի կարող բանավեճ տեղի ունենալ Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և պարտության ու նվաստացման խորհրդանիշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող բանավեճի նստել Հայաստանի պարտության եւ նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նման պատկերը մի նոր նվաստացում կլիներ Հայաստանի համար: 
Բայց ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ, ես Նիկոլին կանչում եմ բանավեճի, եթե էդքան ուզում է մեզ հետ բանավիճել: Առանց մոնտաժի կամ ուղիղ եթերում, Հանրային հեռոուստատեսությունում կամ որեւէ իր ընտրած այլ հեռուստատեսությոունում», հայտարարում է Լևոն Զուրաբյանը:

Հարցազրույցը՝ 24TV-ի տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon