12 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը
«Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գաղափարը:
Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը և անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը»,- ասված էր հռչակագրի մեջ:
Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ արեց միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը։
«Ես խաղում եմ բաց քարտերով` առանց կոնսպիրացիայի եւ գաղտնի պայմանավորվածությունների։
Քաղաքական ուժերի հետ իմ ունեցած բոլոր հանդիպումներում որեւէ սակարկության չեմ գնացել: Պարզապես շարադրել եմ իմ տեսակետները ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության եւ քոչարյանական ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու մասին:
Անձամբ ես եւ իմ կողմնակիցները մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքը իրացնելու նպատակով...
Ես չեմ տեսել աշխարհում որեւէ երկիր, որտեղ որեւէ ուժ կարողանար միավորել ամբողջ ընդդիմությանը: Այդպիսի բան չկա, եւ եթե ոմանք այդպիսի բան են պնդում, ուրեմն այդ մարդիկ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։
Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում որեւէ դեպք, ավելին` ես չեմ հիշում աշխարհում որեւէ երկիր, որտեղ ընդդիմությանը հաջողվեր միավորել 18 կուսակցություն»:
Լևոն Տեր-Պետրոսյան
Անահիտ Օհանյանի ֆեյսբուքյան էջից