«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

1992 թվականին ստեղծվեց Մահապարտների զորագունդը (տեսանյութեր)

1992 թվականին ստեղծվեց Մահապարտների զորագունդը (տեսանյութեր)

1992 թվականի օգոստոսի 15-ին Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով.

 «...Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու  ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք...»։

Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտներ երդում տվեցին  և մեկնեցին ռազմաճակատ:Նրանց  թվում էին գիտնականներ, նկարիչներ, քահանա, պատգամավոր, աշխատավորներներ, ուսանողներ...: 

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ մահապարտների զորագնդից զոհվել է 96-ը, ծանր վիրավորվել 108-ը: