«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

2019թ. ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9 տոկոսով

2019թ. ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9 տոկոսով

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել: 

Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101.9%: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով:

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է  վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն: