Կարեվոր
2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել,թե ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը: