«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

4 պատանի ըմբիշ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն

4 պատանի ըմբիշ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն

Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ: Տեղեկությունը հայտնում է Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը, որը համարվում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։

Արյուն կարող են տալ.

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր): 
* Դեղնախտ երբևէ չտարած
* Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց): Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»: