Պաշտոնական
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մոտ 2.5 ժամ տևած փակ դատական նիստում դատարանը լսել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:
Դատավոր Ազարյանը բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակեց Արմեն Թավադյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որպեսզի նա դատարանում սուտ ցուցմունք տա։