«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

6 - ժամյա դադարից հետո Արցախում վերականգնվել է գազամատակարումը

6 - ժամյա դադարից հետո Արցախում վերականգնվել է գազամատակարումը

6-ժամյա դադարից հետո Արցախում վերականգնվել է գազամատակարումը, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

««Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: 
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները:

Ավելի վաղ Արցախի կառավարութունը հաղորդել էր, որ ժամը 13-ի դրությամբ Ադրբեջանը դարձյալ փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը։

«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00–ի դրությամբ»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։