7 քաջերի անունները, որոնք կպարգևատրվեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է վերջին օրերին իրենց սխրանքներով ու հերոսությամբ առանձնացած զինծառայողներին, որոնք կարժանանան պետական պարգևների։
Նորօրյա հերոսների շարքում է փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը։ Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է նաև սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը, որը թշնամական 2 տանկ է խոցել։
Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար: