«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱԱԾ. Կեսգիշերին ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն հատվածում անցակետ կտեղադրի

ԱԱԾ. Կեսգիշերին ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն հատվածում անցակետ կտեղադրի

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է.

«Սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվեր»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ. Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչները կանգնել են հումանիտար խնդիրների առաջ: 

Բարձրավանը երկու օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։