«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամու կրակոցից 21-ամյա զինվոր է վիրավորվել (թարմացվող)

Թշնամու կրակոցից 21-ամյա զինվոր է վիրավորվել (թարմացվող)

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախում Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով»,– տեղեկացնում են ԱԱԾ–ից։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը»։

Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Լրացված.

Սյունիքի Տեղ գյուղի հայկական դիրքում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած սահմանապահ ծառայության զինծառայողը 21-ամյա Արթուր Արմենի Ազրոյանն է։ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, վիրահատում են։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: 
Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: 
Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: